Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրել է Վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել
07 Դեկտեմբերի 2025, 14:30
Երուսաղեմի միաբանները լիակատար աջակցություն են հայտնել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և Ազգային եկեղեցական ժողովով ընտրված Ամենայն հայոց հայրապետին: Ընդգծվել է, որ Վեհափառ հայրապետի անվան հիշատակումը Սուրբ պատարագների ընթացքում նույն ժողովի իրավական պահանջն է:
«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, համաձայն ՀՀ Սահմանադրության, ինքնակառավարվող հաստատություն է և անջատ է պետությունից: Ներկա կառավարության միջամտությունը եկեղեցու գործունեությանը հակասում է Սահմանադրական կարգին»,- նշվել է հաղորդագրության մեջ։