Երուսաղեմի հրապարակն անվանակոչվել է հայազգի լուսանկարիչ Էլիա Կահվեջյանի անունով

09 Հուլիսի 2025, 23:25

Մշակույթ

Երուսաղեմի իշխանությունները քաղաքի հրապարակն անվանակոչել են Հայոց ցեղասպանությունը վերապրած հայտնի լուսանկարիչ Էլիա (Եղիա) Կահվեջյանի անունով: Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Գեղամ Բալյանը։

Հրապարակում տեղադրված ցուցանակի վրա գրված է. «Հայոց ցեղասպանությունը վերապրած Էլիա Կահվեջյանի՝ Երուսաղեմին սիրահարված լուսանկարչի հրապարակը հրապարակ»:

Ուրֆայում հայկական ընտանիքում ծնված Էլիան հինգ տարեկանում ականատես է եղել 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը։ Նրա ընտանիքի ավելի քան 100 անդամ սպանվել է Ցեղասպանության ժամանակ։ Այսօր Կահվեջյանի ժառանգությունը պահպանվում է նրա թոռան՝ Էլիա Կահվեջյանի «Elia Photo Service» լուսանկարչատանը, որը գտնվում է Երուսաղեմի Հին քաղաքում։