Երրորդ երկրները պետք է արդար խրախուսեն խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև. Ֆիդան

21 Դեկտեմբերի 2024, 12:40

Քաղաքականություն

Գերմանացի գործընկերոջ՝ Աննալենա Բերբոքի հետ բանակցությունների ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը խոսել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին: Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին։

«Օգտագործվել է պատմական հնարավորությունը խաղաղության գործընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև հաջող ավարտելու համար: Երրորդ երկրները պետք է խրախուսեն այդ գործընթացն արդար և անաչառ»,- ասել է նա։