Երթ՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից գերեվարված մյուս հայերի

30 Սեպտեմբերի 2023, 17:18

Քաղաքականություն

Ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանում ապօրինաբար պահվող մյուս բոլոր գերիների` Երևանում խաղաղ երթ է մեկնարկել: Այն մեկնարկել է Մատենադարանի մոտից և շարժվել են դեպի Մատենա միջազգային դպրոց։

Երթի կազմակերպիչ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ այս երթը շատ կարևոր է և այն չի սահամանափակվելու միայն երթով։

Մասնակիցներն այսպիսով փորձում են համաշխարհային առաջնորդների, մարդու իրավունքների ջատագովների ուշադրությունը սևեռել նրանց ազատ արձակման ու վերադարձի պահանջի վրա:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 27-ին գերի է ընկել ադրբեջանցի զինվորականների ձեռքը։