Երվանդ Ջանիկյանի և նրա կնոջ ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

31 Հուլիսի 2025, 09:20

Մշակույթ

Հայ ռեժիսոր Երվանդ Ջանիկյանի և նրա կնոջ՝ նկարչուհի Անժելա Ռիչի Լուկիի «Անժելայի օրագրերը. Մենք ռեժիսորներ ենք. Գլուխ երրորդ» ( («I Diari di Angela-Noi Due Cineasti. Capitolo Terzo») իտալական ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում:

Ամուսիններն արդեն ավելի քան 40 տարի է՝ աշխատում են անկախ և հեղինակային ֆիլմերի վրա, իսկ 2015 թվականին արժանացել են Կինոարխիվների միջազգային ֆեդերացիայի մրցանակի։

Վենետիկի կինոփառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը։