Երվանդ Կարապետյանը նշանակվել է ռուսական խոշորագույն «ՊԻԿ» ընկերության գլխավոր տնօրեն

03 Ապրիլի 2024, 16:32

Քաղաքականություն

Անշարժ գույքի ռուսաստանյան խոշորագույն «ՊԻԿ» ընկերության գլխավոր տնօրեն Է նշանակվել կառուցապատողի կապալառու կազմակերպության ղեկավար Երվանդ Կարապետյանը: Այս մասին տեղեկանում ենք Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տվյալներից:

Մարտի վերջին «ՊԻԿ» ընկերության տնօրենների խորհուրդը քվեարկել է գլխավոր տնօրեն Իվան Պոլանդովի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման օգտին, ինչի արդյունքում նշանակվել է նոր տնօրեն: Ընդ որում, ընկերության նոր ղեկավարի անունը չի հրապարակվել։ Երվանդ Կարապետյանը նախկինում եղել է «ՊԻԿ» ընկերությունների խմբի մեջ մտնող մի քանի ընկերությունների ղեկավար։

«ՊԻԿ» անշարժ գույքի ընկերությունը 2024 թվականի ապրիլի դրությամբ Ռուսաստանում զբաղեցնում է երկրորդ տեղն ընթացիկ շինարարության ծավալով՝ 4 միլիոն քմ։ Այս տվյալները ներկայացրել է ՌԴ Բնակարանային շինարարության Միասնական տեղեկատվական համակարգը։
Նշվում է նաև, որ «ՊԻԿ» ՓԲԸ-ի հասույթը 2023 թվականի արդյունքներով աճել է 76,6%-ով՝ մինչև 39,96 մլրդ ռուբլի, իսկ զուտ շահույթը նվազել է 44,9%-ով՝ մինչև 27,4 մլրդ ռուբլի։