Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում՝ Փարիզում
02 Դեկտեմբերի 2024, 14:09
Փարիզի արվեստի ու մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնում տեղի է ունեցել Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում։
Միջոցառումը մեկնարկել է Երվանդ Քոչարի՝ Պոմպիդու կենտրոնում պահվող «Արևելուհիները» և «Նկարչություն տարածության մեջ» գործերի ցուցադրությամբ։ Այնուհետև կայացել է Սերգեյ Փարաջանովին նվիրված համաժողով-քննարկում՝ ֆիլմարտադրող Պատրիկ Կազալի, դերասան ու ռեժիսոր, կինոքննադատ Անտուան դե Բաեքի, ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանի և ոլորտի այլ մասնագետների մասնակցությամբ։
Միջոցառումը եզրափակվել է Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբը» ֆիլմի ցուցադրությամբ։