Ես ամեն ինչ ճիշտ եմ անում․ Զախարյանը՝ Ռուսաստանի լավագույն երիտասարդ մարզիկ

21 Մարտի 2024, 19:30

Սպորտ

Ռուսաստանի հավաքականի և իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է 2023 թվականի Ռուսաստանի լավագույն երիտասարդ մարզիկ՝ ըստ «ՌԻԱ Նովոստի Սպորտ»-ի։ Գործակալության հետ հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է սկսել հաճույք ստանալ Իսպանիայում, ինչի համար են իրեն հրավիրել Ռուսաստանի հավաքական:

Ի թիվս այլ հարցերի , նա պատասխանել է այն հարցին, թե ինչով է իսպանական ֆուտբոլը տարբերվում ռուսականից։

«Չեմ ուզում համեմատել։ Պարզապես, երբ թիմ ես փոխում, դժվար է դառնում՝ լեզուն, կյանքը, ամեն ինչ։ Բայց դժվար է միայն առաջին անգամ, իսկ հիմա ամեն ինչ հաճույք է պատճառում։ Այնտեղ մարդիկ ապրում են ֆուտբոլով, փողոցում ցանկացած մեծահասակ կարող է ճանաչել քեզ, չնայած կարծում ես, որ նա արդեն առանձնապես չի հետաքրքրվում ֆուտբոլով։ Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մարզադաշտում 30-35 հազար մարդ է լինում։ Մեծ տարբերություն է», — ասել է Զախարյանը։