Ես չեմ կարող թույլ տալ, որ թուրքական ընդդիմությունը Ռուսաստանի վրա հարձակում գործի. Էրդողան
13 Մայիսի 2023, 08:05
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի կարող թույլ տալ, որ ընդդիմությունը հարձակում գործի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի վրա:
Ավելի վաղ ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքից» Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունը, ասել էր, որ Մոսկվան չի միջամտում ներքաղաքական և ընտրական գործընթացներին։ Էրդողանը նախապես ամոթանք էր տվել Քըլըչդարօղլուին իր հայտարարությունների համար։
Քեմալը հարձակվում է Պուտինի վրա, Ռուսաստանի վրա: Ես չեմ կարող դա թույլ տալ: Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ պակաս կարևոր չեն, քան Վաշինգտոնի հետ: Այս մասին ուրբաթ օրը Ստամբուլում ասել է Էրդողանը: