Ես ձեզ հետ եմ, կօգնեմ, երբ և ինչով կարողանամ. Սաթի Սպիվակովա
18 Սեպտեմբերի 2025, 13:06
«Alpha Media Centre»-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սաթի Սպիվակովան պատմել է, թե ինչպես է սկսվել իր համագործակցությունը «City of Smile» բարեգործական հիմնադրամի հետ և ոչ պատահական հանդիպումների մասին:
«Ինձ և Էսթերին կապում է մի զարմանալի պատմություն։ 1970-ականներին ծնողներս աշխատում էին Եգիպտոսում՝ կոնսերվատորիայում։ Կահիրեում կար ուժեղ հայկական սփյուռք։ Հայրս մտերիմ ընկեր ուներ՝ քեռի Նորայրը։ Ես նրան լավ եմ հիշում, 12-13 տարեկան էի։ Եվ երբ ես ծանոթացա Էսթերի հետ, պարզվեց, որ նա նրա սանիկն է։ Հայրս արդեն չկա, քեռի Նորայրն էլ, իսկ ես ու էսթերը հանդիպեցինք։ Ճակատագիրը մեզ բերեց հանուն բարի գործերի: Նա ինձ պատմեց հիմնադրամի մասին, և անցյալ տարի մենք «Ազգերի թատրոն»-ի հետ բեմադրեցին «Դեղձանիկ» ներկայացումը։ Թատրոնը համաձայնեց գումարի մի մասը փոխանցել հիմնադրամին, և ես դարձա բարի կամքի դեսպան։
Երբ տեսա երեխաների աչքերը, խոսեցի բժիշկների և ծնողների հետ, իմ ներսում ամեն ինչ փոխվեց։ Ես ասացի Էսթերին. «Ես կօգնեմ, երբ կարող եմ և ինչով կարող եմ»: Այնպես պատահեց, որ ես շատ էի ցանկանում ներկայացումը խաղալ Երևանում։ «Ազգերի թատրոն»-ն ուրախությամբ համաձայնեց, հովանավորներն աջակցեցին: Եվ ամենակարևորը՝ որոշեցինք, որ երկու ներկայացումները, որոնք տեղի կունենան Մհեր Մկրտչյան թատրոնում՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին և 20:00-ին, կխաղանք նույն օրը: Դա հեշտ չի լինի, բայց ես դա կանեմ ուրախությամբ: Ամբողջ գումարը կուղղվի երեխաների օգնության հիմնադրամին», — ասել է Սաթի Սպիվակովան։