Ես երևանցի եմ, Արցախը Հայաստան է, իսկ իմ սիրելի հայկական ուտեստը ժենգյալով հացն է. Վիտալի Միլոնով

18 Հուլիսի 2023, 16:45

Քաղաքականություն

Ռուս պետական, քաղաքական գործիչ Վիտալի Միլոնովին հարցրել են, թե որն է նրա սիրելի հայկական ուտեստը, և նա պատասխանել է. «Ամենից շատ սիրում եմ ժենգյալով հաց, քանի որ ես երևանցի եմ»։

Դիտարկմանը, թե դա արցախյան ուտեստ է՝ Միլոնովը պատասխանել է.

«Քանի որ Արցախը Հայաստան է, ուրեմն՝ ժենգյալով հացը իմ սիրած հայկական ուտեստն է։ Ես հիշում եմ, երբ պատերազմի ժամանակ ամեն ինչ փակված էր Ստեփանակերտում, մի կին շարունակում էր աշխատել և պատրաստել ժենգյալով հաց»։