Ես երգում եմ հայ ժողովրդի համար. Անդի
Անդին (Անդրանիկ Մադադյան) ծնվել է 1958թ. ապրիլի 22-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ ինժեների ընտանիքում: Նա հայտնի է ոչ միայն Իրանում, այլև Հայաստանում, Աֆղանստանում, Թուրքիայում, Ռուսաստանում, Ամերիկայում, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի այլ երկրներում:
Մադադյանը ոչ միայն երգիչ է, այլև հրաշալի երաժիշտ, նրա ստեղծագործությունները հիմնականում ռոք և փոփ ոճերում են:
Երիտասարդ տարիներին երգիչը սովորել է կիթառ նվագել։
22 տարեկանում Անդի Մադադյանը գրեթե առանց գումարի տեղափոխվել է Լոս Անջելես և սկսել կիթառ նվագել ակումբում։
Բայց հիմա՝ 63 տարեկանում, նա աշխարհահռչակ երգիչ է:
Իրանահայ երգիչ Անդին իր աստղը ստացել է Հոլիվուդի Փառքի ծառուղում։ Նա դարձել է առաջին իրանցի արտիստը, ով արժանացել է այդ աստղին։
Աստղի բացման արարողության ժամանակ Մադադյանն ասել է, որ երգում է ամերիկացի, իրանցի և հայ ժողովուրդների համար: