«Ես հայ ոսկերչի որդի եմ, ուստի զգայուն եմ հեղինակի անհատական ձևի նկատմամբ». հայ դիզայներ

13 Հունիսի 2023, 13:12

Հայեր

Աշխարհահռչակ ինտերիերի դիզայներ, հնաոճ իրեր և պատկերասրահիստ Շահան Մինասյանը ծնվել է Բեյրութում։ Նրա հայրը ոսկերիչ էր։ 1976 թ. Շահանը ծնողների հետ Լիբանանից գաղթել է Ֆրանսիա, իսկ երկու տասնամյակ անց նվաճել Եվրոպան և Ամերիկան:

Մինասյանը ուսումնասիրել է ճարտարապետությունը և երկար տարիներ աշխատել է որպես Ralph Lauren ապրանքանիշի կրեատիվ տնօրեն՝ ստեղծելով Մայամիում Starfish խորհրդանշական վայրի դիզայն-նախագիծը և վաճառելով ինտերիերի իրեր, որոնք իրեն շատ են դուր եկել։ Այնուհետև նա ներդրումներ է կատարել հավաքածուների ստեղծման մեջ և նոր անուններ հայտնաբերել դիզայնի աշխարհում:

2008 թ. Մինասյանը Փարիզում բացել է յուրօրինակ ստեղծագործական տարածք՝ Chahan Gallery: Այնտեղ ներկայացված են վինտաժ, հեղինակային կերամիկա և նրա աշխատանքները:

2017 թվականին Շահանը զբաղվել է Ֆրանսիայի ամենաթանկ հյուրանոցներից մեկի՝ լեգենդար Hotel de Crillon-ի ձևավորմամբ։

Մինասյանը հայկական արմատներ ունի, նրա մանկությունն անցել է Լիբանանում, պատանեկությունը՝ Փարիզում։ Նրա հեղինակային ձեռագիրը զարգացել է բազմաթիվ մշակույթների ազդեցության տակ, ուստի այն եզակի է։