Ես հույս ունեմ, որ կօգնեմ թիմին այս եզրափակչում. Հենրիխ Մխիթարյան

06 Հունիսի 2023, 13:27

Սպորտ

«Ես ինձ լավ եմ զգում և կանեմ ամեն ինչ այս խաղում խաղալու համար: Դեռ ժամանակ կա, և ես հույս ունեմ, որ կօգնեմ թիմին այս եզրափակչում»,- Football Italia-ի հաղորդմամբ, լրագրողներին ասել է  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝  խոսելով Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մասին:

Մխիթարյանը նշել է, որ հաղթելու մեծ ցանկություն ունի, քանի որ դա Չեմպիոնների լիգան է, և դա ամեն օր չի լինում:

«Մոտենում եմ կարիերայիս ավարտին, բայց ամեն ինչ կանեմ, որպեսզի այն հնարավորինս երկարաձգեմ»,- եզրափակել է Մխիթարյանը։