Ես ինձ համարում եմ հեղափոխության պարտված շահառու. Մինաս Սահակյան

24 Հուլիսի 2023, 11:55

Բոլոր

Հայաստանի տնտեսությունը ունի լուրջ խորքային խնդիրներ և բաեփոխումներ իրականացնելու համար պետք են լուրջ ծրագրավորված փոփոխություններ, Alphanews-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Մինաս Սահակյանը:

«Եթե Հայաստանը ուզում է իր տեղն ունենալ տարածաշրջանային այս բարդ իրավիճակում, պետք է տնտեսության մեջ լուրջ ռեֆորմներ իրականացնի: Մենաշնորհների վերացնելը միայն խոսքով չպետք է լինի: Մենաշնորհները երկրի համար ինչպես հարստություն են, այնպես էլ՝ փորձանք, նայած թե ինչպես կօգտագործես: Կառավարության խնդիրն է ստեղծել վճարունակ միջին խավ, այդ խավն է, որ կպաշտպանի երկիրը և կտանի դեմոկրատական փոփոխությունների: Եթե դու այդ խավը չես ստեղծում, չես կարողանալու ստեղծես ուժեղ պետություն բայց երբ նայում ես տնտեսության կառուցվածքը և թե ովքեր են որշում մեր երկրի տնտեսական քաղաքականությունը, հարցեր են առաջանում», -ասում է Մինաս Սահակյանը:

Տնտեսության մեջ ամեն ինչ պետք է բալանսավորված լինի, այնինչ բանկային համակարգը գերշահույթներ է ստանում իսկ երկար փողերի մասին ոչ ոք չի մտածում:

«Չունենք գյուղնախարարություն, երբեք չեմ տեսել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կողմից ռազմավարական նախաձեռնություն իր վարած տարբեր ընկերությունների համար: Չկա հայեցակարգ , չկա զարգացման տեսլական: Նայենք մյուս՝ ֆինանսների նախարարության գործունեությանը. Նախարարը լավ կատարող է, բայց որպեսզի գնա ռեֆորմների պետք է տեսլական ունենա, որը չունի: ՊԵԿ նախարարը փորձ չունի, մաքսային ոլորտը կարիք ունի բարեփոխումների:

Եթե դու հայտարարում ես , որ խրախուսում ես խելացի գոմերի ձեռքբերումը և չես ապահովում մատակարարման շղթան կերարտադրությունից մինչև իրացում, դա ոչինչ է», -ասում է տնտեսագետը:

Ըստ Սահակյանի՝ որոշ ռեֆորմներ սկսվել էին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ բայց 2018-ի հայտնի դեպքերը առկախեցին դրանք: Մինաս Սահակյանը իրեն համարում է հեղափոխության պարտված շահառու:

Տնտեսագետը ողջունում է կոմունիկացիաների բացումը, շուկաների մուտքը, բայց շատ կարևոր հարցեր ունի. Կոմունիկացիաների բացումը արդյո՞ք նախատեսում է հասանելիություն թուրքական , ադրբեջանական շուկաներին թե՞ լինելու է ուղղակի քաղաքական գործոն, որից Հայաստանը որևէ տնտեսական օգուտ չի ունենալու և դա լինելու է տնտեսականի անվան տակ քաղաքականի քողարկում:

«Մենք հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկիր՝ ենթարկվում ենք ԵԱՏՄ կանոններին և եթե թուրքական ապրանքը ուզում է գալ Հայաստան կարող է գալ Ռուսաստանով և այլ ճանապարհներով: Մեր մոտ ամենօրյա օպերացիոն համակարգ է և ոչ ոք չի մտածում ապագայի խնդիրների մասին»,- ասում է տնտեսագետը:

Նա նաև չի պատկերացնում Երասխով գնալը ի՞նչ է տալու Հայաստանին երբ ունենք Իջևանից՝ ՌԴ-ի հետ կապվելու ավելի կարճ ճանապարհ:

«Ինչո՞ւ դա չի բացվում: Ինչո՞ւ Նախիջևանով, նչո՞ւ երկարացնել ճանապարհը եթե կարելի է գործարկել Իջևան-Ղազախ երկաթուղին»,- հացնում է Մինաս Սահակյանը:

Տնտեսագետը կարևորում է երկաթուղու գոյությունը, բայց հարցեր կան, որ պետք է մոտենալ մանրակրկիտ ուսումնասիրությամբ:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Հիմա եթերում