Ես կանգնեցրել եմ վեց պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
19 Օգոստոսի 2025, 11:25
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վեց պատերազմ է կանգնեցրել, այդ թվում՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտությունը:
«Ես վեց պատերազմ եմ կանգնեցրել, օրինակ՝ Կոնգոյի պատերազմը տևել է ավելի քան 30 տարի։ Մյուս հակամարտությունը՝ երկու մեծ երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, կարգավորվել է անցյալ շաբաթ, այն տևել է 35 տարի», — նշել է նա։