Ես կապ եմ տեսնում երեկվա մեր խորհրդակցությունների հետ. Դանիելյանը՝ Արցախի ներկայացուցչությունում խուզարկության մասին
11 Դեկտեմբերի 2025, 14:57
Նշել ենք և նշում ենք Արցախի հարցը փակված չէ և մենք պայքարելու ենք մեր իրավունքների համար: Այս մասին Արցախի ներկայացուցչությունում «Արմլուր»-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը:
«Քննչական գործողությունները դեռ շարունակվում են: Այո, ես այս ամենի մեջ կապ եմ տեսնում երեկվա մեր խորհրդակցությունների հետ: Այստեղ չկա այնպիսի փաստաթուղթ, որ կարող է մեզ վնասել կամ ՀՀ-ին: Եթե այստեղ ինչ-որ փաստաթուղթ լինի, միայն կարող է օգուտ տալ Հայաստանին կամ մեր ժողովրդին:
Ճնշումներ եղել են Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի քաղաքապետերի վրա, պատգամավորների վրա, իմ վրա:
Մենք շարունակում ենք մեր աշխատանքները: Ինչ-որ անում ենք այսօր, հաշվի ենք առնում ՀՀ Սահմանադրությունը, օրենքները և մեր գործողությունների մեջ չկան այնպիսի բաներ, որ կարող են հակասահմանադրական լինել, ընդահակռակը մեր հայրենիքն է ՀՀ-ն և մեր բոլոր գործողությունները լինելու է ի շահ ՀՀ-ի, Արցախի և ժողովրդի»,-ասել է Դանիելյանը: