Ես Լաս Վեգասում եմ՝ UFC-ի հետ բանակցությունների․ Էդուարդ Վարդանյան
Հայազգի ММА-ի ռուս մարտիկ, թեթև քաշային կարգում ACA-ի Գրան պրիի հաղթող Էդուարդ Վարդանյանը ԱՄՆ-ում բանակցություններ է վարում UFC-ի հետ: Այս մասին մարզիկը հայտնել է «Матч ТВ»-ին:
«Ես հիմա Լաս Վեգասում եմ։ UFC-ի հետ բանակցությունների գործընթաց է ընթանում», — ասել է Վարդանյանը։
Նշենք, որ 32-ամյա Վարդանյանը պրոֆեսիոնալ MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 25 հաղթանակ: