Ես մանկուց սիրել եմ երաժշտությունը և դա հավերժ է. Ջոն Դոլմայանի երաժշտական ուղին

17 Հուլիսի 2023, 00:50

Հայեր | Մշակույթ

Ջոն Դոլմայանը ծնվել է 1973թ.հուլիսի 15-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում` հայ ընտանիքում: Երբ Ջոնը դարձել է 5 տարեկան, Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով Դոլմայանների ընտանիքը տեղափոխվել է Տորոնտո, ապա՝ Լոս Անջելես։

Դոլմայանը հարվածային գործիքներով տարվել է երկու տարեկանում։ 15 տարեկանում նա առաջին անգամ հարվածային գործիք է նվագել։ Ջոնն ինքնուսույց է, անհատական պարապմունքների երբեք չի գնացել, օրական մի քանի ժամ է հատկացրել հարվածային գործիքներին։ Դոլմայանն աստիճանաբար բարելավում էր իր նվագի որակը։

Ջոնը օրինակ է վերցրել իր հորից, ով նվագել է հայկական և արաբական Երաժշտություն և ջազ։

«Ես մանկուց սիրել եմ երաժշտությունը և դա հավերժ է», — մի անգամ պատմել է Դոլմայանը:

1997 թվականին, երբ System of a Down խմբի առաջին թմբկահար Էնդի Խաչատրյանը ձեռքի վնասվածք ստացավ և լքեց խումբը, կոլեկտիվին միացավ երիտասարդ և հեռանկարային Ջոն Դոլմայանը: Նա 5 ալբոմ է ձայնագրել System of a Down խմբի հետ։ 2006 թվականին խումբը ժամանակավորապես դադարեցրեց իր գործունեությունը, իսկ Դարոն Մալաքյանն իրականացրեց իր հին գաղափարը և Ջոն Դոլմայանին առաջարկեց նվագել նոր խմբում՝ Scars On Broadway։

Ջոն Դոլմայանի նվագելու ոճը եզակի է։ Նա մեծ ազդեցություն ունեցավ թմբկահարների նոր սերնդի վրա, ովքեր սովորում և օրինակ էին վերցնում նրանից:

Հիմա եթերում