Ես պաշտպանում եմ միջազգային երաշխիքներով իրենց հայրենի հողեր վերադառնալու ղարաբաղցիների իրավունքը. ԵԽ պատգամավոր

19 Սեպտեմբերի 2024, 16:50

Կարծիք | Քաղաքականություն

Մեկ տարի առաջ Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ողջ բնիկ բնակչությունը՝ ավելի քան 115 000 հայեր, ստիպված եղան լքել իրենց տներն ընդամենը մի քանի օրվա ընթացքում: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Կիպրոսից Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Եվրամիություն բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը։

«Այս արդյունքը դարձավ էթնիկ զտումների արշավի վերջին փուլը և տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ, երբ միջազգային հանրությունը կրկին հավաքվեց քննարկելու հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության և զարգացման հրատապ անհրաժեշտությունը՝ դատապարտելով ուժի կիրառումը և միջազգային նորմերի ու մարդու իրավունքների խախտումները տարբեր տարածաշրջաններում:

Որպես Եվրախորհրդարանի անդամ՝ իմ բազմաթիվ գործընկերների հետ ես հաստատակամորեն պաշտպանում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը՝ միջազգային երաշխիքներով վերադառնալու իրենց հայրենի հողեր։ Անհրաժեշտ է, որ Եվրամիությունն աջակցի մեզ այդ նպատակին հասնելու հարցում։ Ես անձամբ այցելել եմ Հայաստան, որպեսզի իմ աչքերով տեսնեմ իրավիճակը տեղերում և իմ կարծիքն արտահայտեմ այդ հարցի վերաբերյալ»,- հայտարարել է Ֆուրլասը։

Հիմա եթերում