Ես փոքր տարիքում ավելի լավ գիտեի Սյունիքի տեղը, քան դուք՝ մինչև ձեր նշանակվելը. Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
14 Դեկտեմբերի 2025, 17:10
«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը արձագանքել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին և մյուս իշխանական պաշտոնյաներին, որոնք երկու օր շարունակ ուշադիր հետևում էին շարժման մասնակիցների Սյունիք կատարած այցին ու ֆեյսբուքյան ստատուսներ գրում նրանց դեմ։
«Խանութներում մարկետինգի մասնագետ աշխատած մարդը օբյեկտիվորեն չէր կարող ունենալ այդքան փորձառություն»,- նշել է Կարապետյանը։