Ես քնում ու արթնանում եմ Արցախում սպասվող աղետը մտքիս. ակցիա ՄԱԿ-ի դիմաց

23 Հունիսի 2023, 20:19

Քաղաքականություն

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մի խումբ կանայք իրենց բողոքի ձայնը բարձրացրին՝ ուշադրություն հրավիրելով շրջափակման մեջ գտնվող Արցախի խնդիրներին: Կանայք մանկական կերերի տուփեր էին տեղադրել գրասենյակի դիմաց՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Արցախում օրեցօր վատթարացող սոցիալ-կենցաղային իրավիճակին:

Ակցիային մասնակցող կանանցից մեկն իր վրդովմունքն արտահայտեց իրավիճակի հանդեպ հանրության համակերպման առիթով: Նա ակցիային մասնակցում էր իր մանկահասակ երեխայի հետ:

«Մենք մեր հասարակության քանի՞ տոկոսն ենք կազմում այս պահին՝ կաթիլ օվկիանոսի մեջ»,- ընդգծեց տիկինը, որն արմատներով Արցախի Հադրութ քաղաքից է:

Ակցիայի մասնակցի համոզմամբ՝ իրավիճակի պատճառը գործող իշխանությունն է: