Ես ՌԴ քաղաքացի եմ, բայց առաջին հերթին հայ եմ և կընտրեմ Հայաստանի հավաքականում խաղալը․ Վալերի Ծառուկյան

10 Օգոստոսի 2024, 20:02

Սպորտ

«Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը պատասխանել է այն հարցին, թե առաջարկներ ստանալու դեպքում որ թիմում կորոշի խաղալ՝ Ռուսաստանի՞, թե՞ Հայաստանի։

«Կընտրեմ խաղալ Հայաստանի հավաքականում։ Ես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ, բայց առաջին հերթին հայ եմ։ Ռուսաստանը շատ մեծ է ենթակառուցվածքների, ֆուտբոլի և սպորտի զարգացման առումով, գերազանցում է Հայաստանին։ Հայաստանին ավելի շատ ֆուտբոլիստներ են անհրաժեշտ են, այնտեղ ֆուտբոլիստների պակաս կա, իսկ այնպիսի հսկայական երկրում, ինչպիսին Ռուսաստանն է, դրա հետ կապված խնդիրներ չկան», — ասել է նա։

22-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում 3 խաղ է անցկացրել Նիժնի նովգորոդյան ակումբի կազմում և դարձել 1 գոլի հեղինակ:

Հիմա եթերում