«Ես ռուս մարտիկ եմ, բայց հանդես եմ գալիս Հայաստանի համար». Արման Ծառուկյան

07 Օգոստոսի 2024, 19:36

Սպորտ

UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկ Արման Ծառուկյանը բացատրել է, թե ինչու է Հայաստանը ներկայացնում աշխարհի ամենահեղինակավոր մարտական կազմակերպությունում, գրում է «Чемпионат»-ը։

«Հայաստանում չի եղել մեկը, ով կպայքարի UFC-ի գոտու համար, ես կլինեմ առաջինը… Ես հայ եմ: Երբեք չեմ ապրել Հայաստանում, բայց ցանկանում եմ հանդես գալ նրա համար, քանի որ այնտեղ ոչ մի UFC մարտիկ չկա։ Ամբողջ կյանքս ապրել եմ Ռուսաստանում, մեծացել եմ Ռուսաստանում, դպրոցն ավարտել եմ Ռուսաստանում։ Ես ռուս մարզիկ եմ, բայց հանդես եմ գալիս Հայաստանի համար։ Ուզում եմ, որ ինչ-որ մեկն իմանա մեր փոքրիկ երկրի մասին։ Ուզում եմ մարդկանց ցույց տալ, որ կա այդպիսի երկիր՝ Հայաստան»,- ասել է Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ UFC 300-ում Արման Ծառուկյանը հաղթել է UFC-ի 70 կգ քաշայինների նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրային: MMA-ում Արմանը տարել է 22 հաղթանակ և երեք պարտություն։

Հիմա եթերում