Ես տիտղոսի իսկական հավակնորդ եմ և պատրաստ եմ դա ապացուցել. Արման Ծառուկյան
23 Մարտի 2025, 11:52

Խառը մենամարտերում թեթև քաշային կարգում (մինչև 70 կգ) UFC-ի վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցնող Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը հայտնել է, թե ում հետ է պատրաստ մենամարտել հաջորդ մենամարտում:
«Ես տիտղոսի իսկական հավակնորդ եմ և պատրաստ եմ դա ապացուցել։ Բայց ինչպես կարող եմ դա անել, երբ մյուսները պարզապես ուզում են բառերով կռվել: Օլիվեյրան և Գեյջին կարող են ձեռքերը ծալած նստել և սպասել տիտղոսային մենամարտի, կամ կարող են մարտի դուրս գալ իմ դեմ և վաստակել այդ իրավունքը», — գրել է Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում:
Հիշեցնենք, որ հունվարին Արման Ծառուկյանը վերջին պահին հրաժարվել էր Իսլամ Մախաչևի հետ տիտղոսային մենամարտից մեջքի վնասվածքի պատճառով: