Ես վախեցող մարդու տպավորությո՞ւն եմ թողնում․ Քոչարյանը՝ կալանավորվելու հավանականության մասին

07 Հոկտեմբերի 2025, 14:10

Քաղաքականություն

Ես ինչ-որ բանից վախեցող մարդու տպավորությո՞ւն եմ թողնում ձեզ մոտ։ Եթե այդպես է, ես կամ ինձնից պիտի հիասթափեմ, կամ ձեզնից։ Երևի, առիթ չեմ տվել նման կերպ մտածելու։ Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով «Ժողովուրդ» օրաթերթ-ի լրագրողի այն հարցի մասին, արդյոք նախագահը չի վախենում նորից կալանավորվելուց։

«Դուք հիշեցրեցիք 2001 թ․-ի դեպքը (խմբ․ «պրիվետ Ռոբ» արտահայտության համար սրճարանում սպանվել է Պողոս Պողոսյանը)։ Նայեք, Դուք գիտե՞ք որտեղ եմ ես եղել, երբ այդ դեպքը կատարվել է։ Ես մեր տանն եմ եղել, դեպքը կատարվել է սրճարանը լքելուց մոտ 40 րոպե հետո, Ես դեպքի մասին իմացել եմ առավոտյան, առավոտյան են ինձ զեկուցել։ Այդ արտահայտությունը ես չեմ լսել։ Ուղղակի, հիշեցնեմ մեր հանրությանը, որ այդ օրը Շառլ Ազնավուրի այցն էր Հայաստան, և մենք միասին շատ լավ ժամանակ ենք անցկացրել, մարդիկ մտնելուց և դուրս գալուց ծափահարում էին։ Ես ընդհանրապես չգիտեի, թե ինչ է կատարվել»։