Էսկալացիայի ռիսկը ձգտում է զրոյի, բայց բազմաթիվ խնդիրներ մնում են. Արարատ Միրզոյան

10 Սեպտեմբերի 2025, 16:54

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում ելույթի ժամանակ հայտարարել է՝ եթե առաջիկայում էլ ստորագրեն խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չեն կարող ասել, որ վերջացավ ամեն ինչ։

«Առայժմ կողմերն իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը ձգտում է զրոյի, թեժ հակամարտության ռիսկը մինիմալ է, բայց բազմաթիվ խնդիրներ մնում են, մեկը՝ գերիների հարցը, ցավոք, հարցի վերջնական լուծում չունենք»,- ասել է նա: