Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Էստոնիայի միջազգային մրցաշարում

10 Փետրվարի 2025, 16:16

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մասնակցել է էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված Կրիստիան Պաուլսենի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարին։

Հայ ըմբիշները նվաճել են 4 մեդալ։ Ոսկե մեդալակիր են դարձել Կարեն Խաչատրյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ), իսկ 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը նվաճել է բրոնզե մեդալ։

Թիմային պայքարում Հայաստանը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ զիջելով Վրաստանին և Լեհաստանին։