Եթե Ալիևը խաղաղության է ձգտում, ապա պետք է գերիներին ազատ արձակի․ Սպիտակի բնակիչ

11 Դեկտեմբերի 2025, 15:30

Կարծիք

Թուրքերի հետ մենք ուզենք-չուզենք պետք է հարաբերվենք, բայց խելացի ձևով, կազմակերպված, այնպես, որ մեր երկրի շահը չտուժի։ Նման կարծիք է հայտնել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչներից մեկը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին։

Անդրադառնալով Ադրբեջան մեկնած հայ պատվիրակությանը՝ հարցման մասնակիցներից մեկն ընդգծել է․ «Այդ պատվիրակության անդամները բարոյականության հետ որևէ կապ չունեն։ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը հետևյալն է՝ Հայաստանը դարձնել Ադրբեջանի, Թուրքիայի մաս։ Հիմա մաս-մաս մարդկանց ուղարկում է այնտեղ, որ գան մեզ քարոզեն, ասեն՝ հայ ժողովուրդ, այնտեղ լավ է, Հայաստանը թող դառնա Ադրբեջանի, Թուրքիայի մաս»։

Քաղաքացիները կասկածանքով են վերաբերվում Ադրբեջանի նախագահի բարի մտադրություններին՝ նշելով, որ եթե Իլհամ Ալիևը խաղաղության է ձգտում, ապա պետք է գերիներին անհապաղ ազատ արձակի։

Մանրամասները՝ տեսանյութում։