Եթե ԱՄՆ-ն Հվ. Կովկասում կենսական շահեր ունենար, Հայաստանի անունը չէր շփոթի Ալբանիայի հետ․ Քոչարյան

07 Հոկտեմբերի 2025, 12:46

Քաղաքականություն

Պատասխանելով Alpha News-ի այն հարցին, թե ինչու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի հակադարձում Իլհամ Ալիևին, երբ նա օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» տերմինը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է․

«Բայց ինչու պետք է նախագահ Թրամփը արձագանքի։ Հիմա մեկը մի բան է ասում, մյուս մի բան է ասում։ Թե ինչի՞ եք դուք սպասում, թե Միացյալ Նահանգների նախագահը պետք է արձագանքի։ Ինքը Հայաստանի տեղը չգիտի, և ասեմ՝ Հայաստանը այն նշանակությունը չունի։ Եթե Միացյալ Նահանգները ունենար Հարավային Կովկասում կենսական շահեր, Հայաստանի անունն էլ չէր շփոթի Ալբանիայի հետ, Ադրբեջանինն էլ՝ Կամբոջայի հետ։ Իրենք ստացել են այն, ինչ իրենց պետք էր, մնացածը, ա՛յ մարդ, գնացե՛ք, ինչ ուզում եք խոսացեք։

Եվ ճիշտ է անում, և տվյալ դեպքում ես Միացյալ Նահանգների դեմ չեմ, իմ ժամանակ մենք շատ արդյունավետ համագործակցել ենք Միացյալ Նահանգների հետ, ուղղակի, մենք պետք է խիզախություն ունենանք Հայաստանի շահերը առաջ մղելու, չմտածենք, որ մի բան հանկարծ այն չասեմ, Թրամփը ինձ մի քիչ վատ կնայի, վատ չի նայելու, հակառակը, ավելի շատ է հարգելու»։

Հիմա եթերում