Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, այն համապարփակ չի լինի․ Արթուր Աթաև

07 Օգոստոսի 2025, 23:50

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Արթուր Աթաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ կարելի է ակնկալել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից:

«Այժմ Թրամփին գլոբալ խաղաղարարի իմիջ են ստեղծում՝ նպատակ ունենալով բարձրացնել նրա անձնական վարկանիշը, Միացյալ Նահանգների վարկանիշը և ներկայացնել նրան Նոբելյան մրցանակի։ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացում առանցքային է բրիտանական գործոնը։ Ես ենթադրում եմ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը նրան է փոխանցել այդ ֆունկցիոնալությունը, նրան է փոխանցել այդ դիրքորոշումը, որպեսզի նա ամրապնդի իր՝ որպես խաղաղարարի իմիջը։

Հարկ է նշել, որ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմում չկա անգամ Անդրկովկասի գծով մասնագետ, որը հասկանում է հայ-ադրբեջանական դիմակայության նրբությունները։ Իսկ ահա բրիտանացիները շատ մեծ հետաքրքրություն ունեն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի նկատմամբ։ Եվ նույնիսկ ԱՄՆ դեսպանի հայտարարությունն այն մասին, որ իրենք պատրաստ են քննարկել և առաջարկել այդ միջանցքի 100 տարվա վարձակալության նախագիծ, ծանրակշիռ ապացույց չէ, որ Միացյալ Նահանգներն ունի նույն առաջնահերթ շահերը, ինչ Մեծ Բրիտանիան։ Ելնելով դրանից՝ բավականին անկայուն իրավիճակ է ստեղծվում», — ասել է Աթաևը։

Քաղաքագետի խոսքով՝ եթե անգամ խաղաղության պայմանագիր ստորագրվի, այն չի լինի համապարփակ խաղաղության պայմանագիր:

Հիմա եթերում