Եթե Արցախը չխառնվի Հայաստանի ներքաղաքական կյանքին, ապա Ադրբեջանը կխառնվի Արցախինին. Բենիամին Մաթևոսյան

29 Մայիսի 2023, 12:47

Կարծիք

«Ալիևը փորձում է ապամոնտաժել Արցախի պետականության «փշրանքները»», — քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն այսպես է բնութագրում Արցախի նախագահի հեռացման կոչի և Արցախում պետական ինստիտուտները վերացնելու մասին Ալիևի հայտարարությունը:

Ըստ քաղաքագետի՝ Ալիևի քայլերը միանգամայն տրամաբանական են, հատկապես, որ պաշտոնական Երևանը չի ընդդիմանում թշնամուն, այլ լուռ համաձայնությամբ օժանդակում է նրան:

Բենիամին Մաթևոսյանի խոսքով՝ Արցախի իշխանությունը պետք է կողմնորոշվի՝ ի վերջո պայքարի պիտի դուրս գա՞, թե՞ այդպիսի իմիտացիա անելով քաղաքական «ալիբի» ստեղծի հետագայում իր պասիվությունն արդարացնելու համար:

Մաթևոսյանի վերլուծությամբ՝ Արցախի քաղաքական դաշտը պետք է նաև հստակեցնի, թե Հայաստանում ո՞ր կուսակցությունների կամ ուժերի հետ է գործակցելու:

Քաղաքագետն ընդգծում է՝ եթե Արցախում միտք չունեն Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվելու, ապա թող պատրաստ լինեն, որ իրենց ներքաղաքական կյանքին Ադրբեջանն է խառնվելու: