Եթե արդար ընտրություններ լինեն, ժողովրդի 60%-ն այլևս ձայն չի տա Փաշինյանին․ հարցում Սյունիքում

19 Դեկտեմբերի 2025, 21:16

Քաղաքականություն

Սյունիքում անցկացված հարցման ժամանակ բնակիչները պատասխանել են հարցին՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կստանա՞ ժողովրդի քվեն։

Բնակիչները քննադատել են իշխանության տնտեսական ու սոցիալական քաղաքականությունը, ինչպես նաև խոսել այս իշխանությանը չվստահելու մասին։

«Ժողովուրդը հոգնել է այս ամենից։ Ի՞նչ է արել նա մեզ համար այս տարիներին՝ ո՛չ թոշակն է բարձրացրել, ո՛չ աշխատավարձը։ Միայն սեփական թիմակիցներին են հավելավճարներ բաժանում, իսկ գյուղացին ու հասարակ մարդը մոռացված են։ Նա մեզ պառակտել է, հասցրել թշնամանքի»,- ասել է հարցվածներից մեկը։

Բնակիչներին մեկն էլ նշել է, որ երկու անգամ սխալվել է՝ ընտրելով Նիկոլ Փաշինյանին․ «Երրորդ անգամ նույն սխալը թույլ չեմ տա»։

Սյունեցիների խոսքով՝ ցավալին այն է, որ ժողովրդի մի հատվածը դեռ պատրաստ է կրկին գնալ ու ընտրել նրան․ «2021 թվականին էլ ոչ ոք չէր հավատում, որ Փաշինյանի կուսակցությունն Ազգային ժողովում մեծամասնություն կստանա, բայց ստացավ»։

Հարցվածներից մեկի խոսքով՝ Հայաստանում ընտրությունները դարձել են անկանխատեսելի, բայց եթե արդար ընտրություններ լինեն, ժողովրդի 60%-ն այլևս ձայն չի տա Փաշինյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում