Եթե արժեքների փոփոխություն չունեցանք, մնացած բաները չեն գործելու․ Բագրատ Սրբազանը՝ երիտասարդներին

22 Հունիսի 2024, 21:43

Քաղաքականություն

Ես ձեզ հետ ծանոթացել եմ, դուք շատերդ իրար հետ ծանոթացել եք որտե՞ղ, ի՞նչ միջավայրում, ի՞նչ արժեքներով, ի՞նչ հարցերի շուրջ։ Այս մասին ասաց Բագրատ Սրբազանը՝ դիմելով երիտասարդներին։

«Հրապարակներում եք անցկացրել, գիշեր եք լուսացրել, ոստիկանական տարբերի շարքերի առջև եք ընդվզում արտահայտել։ Ինչի՞ համար, որ ի՞նչ լինի։ Որ մեր կյանքը փոխվի, որ արժեքները փոխվեն։ Եթե արժեքների փոփոխություն չունեցանք, մնացած բաները չեն գործելու մեր կյանքում։

Եվ ես շատ ուրախ եմ, որ դուք եք հենց առաջին արձագանքողն եղաք ու ձեր նման շատ-շատերը»,- նշեց Սրբազանը։

Հիմա եթերում