Եթե այս պայքարը չի բխում Ադրբեջանի շահերից, ուրեմն ճիշտ ուղու վրա ենք. Վարուժան Գեղամյան
31 Մայիսի 2024, 12:32
Բագրատ Սրբազանի գլխավորած երթն այս պահին ԱԳՆ շենքի առջև է: Թուրքագետ Վարուժան Գեղամյանը հետևյալ միտքն է արտահայտել.
«Եթե մեր ժողովրդի սկսած պայքարը չի բխում Թուրքիայի և Ադրբեջանի շահերից, ուրեմն մենք ճիշտ բան ենք անում»,- ասել է Վարուժան Գեղամյանը:
Բագրատ Սրբազանն էլ նշել է, որ իշխանությունները անպատիվ լինելով՝ այդ անպատվությունը տարածում են նաև բոլորի վրա: