Եթե այս պրոցեսի դեմը չառնենք, կլինի այն, ինչ եղավ այսօր. Նարեկ Կարապետյան

15 Հոկտեմբերի 2025, 17:19

Քաղաքականություն

Մենք գրեթե ամեն շաբաթ միջազգային լրատվամիջոցներից հարցումներ և հարցազրույց անցկացնելու առաջարկություն ենք ստանում, քանի որ բոլորին զարմացրել է այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանն՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի գործով միջազգային արձագանքին։

«Եթե այս պրոցեսի դեմը չառնենք, կլինի այն, ինչ եղավ այսօր»,- ասել է Կարապետյանը:

Նա հիշեցրել է, որ իշխանությունները հայտարարում էին, թե պայքարում են միայն կաթողիկոսի անձի դեմ: «Արդեն 8 քահանա է ձերբակալվել: Իրենք պայքարում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ»,- նշել է Կարապետյանը՝ հասարակությանը հորդորելով չհավատալ իշխանության հեքիաթներին:

Նրա խոսքով՝ կա փաստ, որ նման դեպքերը տեղի են ունենում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունից մի քանի օր հետո: «Այս մարդիկ ոչ թե մեր եկեղեցու հոգևոր հովվին են թիրախավորել, այլ Հայաստանի ամենամեծ վարկանիշ ունեցող կառույցին՝ հայ ժողովրդին միավորող ուժին»,- հավելել է Նարեկ Կարապետյանը: