Եթե Ազնավուրն ու Քըրքորյանը աջակցեին Մայր Աթոռին, նույն բա՞նն էիք անելու․ Դանիելյանը` ՔՊ-ականներին
03 Հուլիսի 2025, 12:36
Եթե Ազնավուրն ու Քըրքորյանը ողջ լինեին և աջակցեին Մայր Աթոռին, նույն բա՞նն էիք անելու: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը` խոսելով գործարար Սամվել Կարապետյանի գործի մասին:
«Ամենավառ երազներում չէի կարող պատկերացնել, որ կկանգնեմ ձեր ու Հովիկ Աղազարյանի միջև»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամը, որի խոսելու ժամանակ կրկին կրքերը թեժացան։
Ալեն Սիմոնյանը կրկին վերականգնեց Գառնիկ Դանիելյանի 2 րոպե խոսելաժամանակը։