Եթե չկա հաղթանակ, ուրեմն դա վերջը չէ․ Բագրատ Սրբազան

29 Հուլիսի 2024, 21:51

Քաղաքականություն

Յուրաքանչյուրի համար, որոնք լծված են այս պայքարին, վերջ չի կարող լինել առանց հաղթանակի։ Չկա հաղթանակ, չկա վերջ։ Սուր Աննա եկեղեցու բակում այսպիսի հայտարարություն է արել Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Սա մեկ օրվա, մեկ ժամվա, նույնիսկ 10 տարվա պայքար չէ։ Սա մեր ամբողջ կյանքի փոփոխությանը միտված պայքար է։ Ուրախ եմ, որ տարբեր վայրերից, Սփյուռքից մարդիկ ունենք, որոնք ուղղակիորեն գալիս են՝ ներկա գտնվելու, իրենց մտքով, գաղափարով, նվիրումով մասնակից լինել։ Սա անձնական թեմա է։ Ամեն հայ մարդ պիտի դարձնի իր սեփականն ու անձնականը այնպես, ինչպես զգում է»,- եզրափակել է Բագրատ սրբազանը։

Նա տեղեկացրել է, որ վաղը 19։00-ին Երևանի քաղաքապետարանի մոտակա այգուց շարժվելու են դեպի Շենգավիթ վարչական շրջան։