Եթե դագաղները գնան ԱՄՆ, ապա Թրամփի առջև իմպիչմենտ կլինի. Օլեգ Մակարենկո
07 Ապրիլի 2025, 22:30
Ռուս քաղաքագետ և Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Օլեգ Մակարենկոն Alpha News-ին մեկնաբանել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, որտեղ Իրանն իր զինված ուժերը բերել է լիարժեք մարտական պատրաստության։
«Իրանի մարտական պատրաստության բարձրացումը պատասխան է ԱՄՆ-ի գործողություններին, որոնք ուժեղացնում են զինված ուժերի խմբավորումը տվյալ տարածաշրջանում և ուժեղացնում հութիների դեմ հարվածները։ Իրանը հիմա փորձում է կասեցնել լարվածության աճը, ԱՄՆ-ին հնարավորություն չտալ կամ ցույց տալ, որ պատրաստ է հարվածներ հասցնել այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի բազաներին, այդ թվում՝ եթե հարվածներ հասցվեն ԱՄՆ-ի «դաշնակից» երկրներից: Օրինակ՝ դա Բահրեյն է, ԱՄԷ-ն, Թուրքիան։ Իրանական պետությունը և իրանական զինված ուժերը կարող են հարվածներ հասցնել նաև այդ տարածքներին, այդ թվում՝ Իսրայելին։
Իսկ պատերազմ կլինի՞։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ, քանի որ Իրանի համեմատ ԱՄՆ-ն իսկապես խոցելի վիճակում է։ Բոլոր կետերն ու բազաները, որտեղ գտնվում են ամերիկացի զինծառայողները, օրինակ՝ նույն Սիրիայում, դրանք բացարձակապես առանց պատասխան ստանալու հնարավորության, կարող են ոչնչացվել Իրանի և իրանական զինված ուժերի կողմից։ Ուստի ամերիկացիներին ավելորդ կորուստներ պետք չեն։ Նրանք ուժի դիրքերից են գործում, որպեսզի ստիպեն Իրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ես կարծում եմ, որ հարվածներ չեն հասցվի նաև Իրանի միջուկային օբյեկտներին կամ որևէ այլ օբյեկտի»,- կարծում է փորձագետը։
Alpha News-ի զրուցակիցը Թրամփի գործողություններում Իրանի հետ բանակցելու և խաղաղապահի կոչում ստանալու ցանկություն է տեսնում։
«ԱՄՆ-ի նպատակն այս պահին Իրանին բանակցային սեղանի շուրջ նստեցնելն է, քանի որ Միացյալ Նահանգների առաջնորդը երազում է արժանանալ Նոբելյան մրցանակ ինչպես ուկրաինական խնդիրների, այնպես էլ միջուկային զենքի տարածման հարցի հետ կապված»,- ընդգծել է Մակարենկոն։
Ըստ նրա՝ ամերիկացիները կարող են դիմանալ Թրամփի տնտեսական փորձերին, բայց ռազմական գործողությունների կորուստները ԱՄՆ նախագահի համար կդառնան պաշտոնը կորցնելու պատճառ։
«Եթե հարված հասցվի Իրանին, ապա այն տնտեսական գործողությունները, որոնք ձեռնարկում է Թրամփն իր ներքին քաղաքականության շրջանակներում և որոնք հանդիպում են դիմադրության ԱՄՆ-ում, և եթե ռազմական գործողությունների արդյունքում այնտեղ գնան նաև դագաղներ, ապա Թրամփի իմպիչմենտը կլինի բավականին լուրջ և հիմնովին»,- եզրափակել է Օլեգ Մակարենկոն։