Եթե Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ պետք չէ․ Ալիև

07 Հունվարի 2025, 22:01

Քաղաքականություն

Եթե Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ պետք չէ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի», — հայտարարել է նա՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

Խոսելով Ղազախի 4 գյուղերի մասին՝ Ալիևը նշել է․

«2024-ին Ղազախի 4 գյուղերի ազատագրումը ոչ թե երկխոսության, այլ մենախոսության արդյունք էր։ Հայաստանը չէր պատրաստվում ազատել ադրբեջանական ոչ մի սանտիմետր տարածք։

Մեր նախաձեռնությամբ՝ մինչև հունվարի վերջ կանցկացվի նաև սահմանազատման հարցերով հայաստանյան և ադրբեջանական հանձնաժողովների նիստ։ Համենայնդեպս, մենք այդպես ենք առաջարկել»։