Եթե Երևանը հրաժարվի ռուսական միջնորդությունից, այլընտրանքը կլինեն Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցությունները. Ալիև

11 Հոկտեմբերի 2023, 15:00

Քաղաքականություն

Ադրբեջանը երախտագիտությամբ է ընդունում Ռուսաստանի միջնորդությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ եթե Երևանը հրաժարվի ռուսական միջնորդությունից, այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև ուղիղ բանակցությունները։

«Մենք երախտագիտությամբ ենք ընդունում Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը, քանի որ Ռուսաստանը մեր հարեւանն ու դաշնակիցն է, ինչպես նաև Հայաստանի դաշնակիցը։ Այս երկիրը մեր տարածաշրջանում է՝ ի տարբերություն նրանց, ովքեր հազարավոր կիլոմետրեր հեռու են։ Եվ, բնականաբար, մեր երկրների հարաբերությունների պատմությունը ենթադրում է ռուսական կողմի միջնորդություն»,- ասել է Ալիևը՝ ընդունելով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցներին։

Հիմա եթերում