«Եթե նվաճեմ UFC-ի գոտին, գուցե Վլադիմիր Վլադիմիրովիչը կանչի Կրեմլ». Արման Ծառուկյան

01 Փետրվարի 2024, 12:47

Սպորտ

Խառը մենամարտերի մարզիկ, UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի 4-րդ համար, ռուսաստաբնակ հայազգի մարզիկ Արման Ծառուկյանը «Sport Express»-ին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվան, իր կարծիքով, աշխարհի լավագույն քաղաքն է։

«Եթե մի կողմ դնենք հայրենասիրությունը, ինձ եթե ասեն՝ «Ընտրիր մի քաղաք, որտեղից ամբողջ կյանքդ դուրս չես գա», ես կընտրեի Մոսկվան, որում կա այն ամենն, ինչ ուզում ես: Եվ գումար կա, և ենթակառուցվածքներ, և մարզումներ, և շատ հայրենակիցներ կան։ Ես եղե՞լ եմ Կրեմլում։ Ոչ, Վլադիմիր Վլադիմիրովիչը չի զանգահարել: Բայց եթե հաղթեմ, գուցե կանչի։ Ես սպասում եմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ»,- «Sport Express»-ին տված հարցազրույցում ասել է Ծառուկյանը։

Նշվում է, որ Չարլզ Օլիվեյրան (34-9) և Արման Ծառուկյանը կմենամարտեն ապրիլի 13-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքի «T-Mobile Arena» մարզադաշտում։ Մենամարտի հաղթողը իրավունք կստանա տիտղոսի համար պայքարել Իսլամ Մախաչևի դեմ (25-1):

Հիմա եթերում