Եթե Հայաստանը կանգներ Արցախի կողքին, ամեն ինչ այլ կերպ կլիներ․ Տիգրան Քոչարյան
20 Սեպտեմբերի 2025, 13:20
Եթե Հայաստանը կանգներ Արցախի կողքին, եթե Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 19-ին չհայտարարեր՝ Հայաստանը չի աջակցելու Արցախին, ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։
«Ավելին, եթե Հայաստանը մի քանի 100 զինված մարդ ուղարկեր, ապա այս իրադարձություններն այլ ընթացք կունենային։ Այս ամենի միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ով հանձնեց Արցախը, այնտեղից դուրս բերեց ռուս խաղաղապահներին և մեղքը գցեց Ռուսաստանի վրա»,- նշել է Տիգրան Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Արցախը հանձնելու որոշումն ընդունել է Փաշինյանը, և նա է միակ պատասխանատուն։
«Երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ դիվանագիտական գործընթացը սկսում է զրոյական կետից, այդպիսով փակվեցին հարցը խաղաղ դիվանագիտական ճանապարհով լուծելու բոլոր հնարավոր ձևերը»,- հավելել է Քոչարյանը։
Մանրամասները տեսանյութում։