Եթե Հայաստանը մասնակցեր ռազմական գործողություններին, Ադրբեջանը չէր հաղթի․ Արմեն Բադալյան

10 Նոյեմբերի 2023, 22:29

Քաղաքականություն

Եթե ուզում ենք հաղթել Ադրբեջանին, առաջին հերթին պետք է փոխվի հայկական իշխանությունը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Արմեն Բադալյանը։

«Ադրբեջանի բանակը ուներ ռազմական գերազանցություն Արցախի ՊԲ նկատմամբ, բայց նա չի ընդունակել ու սովորել սպեցիալ օպերացիայի դասերը։ Նա կատարում էր բազմաթիվ սխալներ սեպտեմբերի 19-ին և կռվում էր այնպես, ինչպես 1992-94 թթ․, ուղղակի քանակով իմա ավելի շատ էր ու որակյալ տեխնիկայով էր, բայց մարդտական գործողություների մեջ դա երկրորդական նշանակություն ունի»,- նշել է Բադալյանը։

Քաղաքագետը համոզված է՝ Արցախն այսօր այս ճակատագիրը չէր ունենա, եթե Հայաստանը կանգներ նրա կողքին․

«Առաջնայինը ուղեղի ու ռազմարվեստի առկայությունն է, որը բացակայում է մրցակցի բանակի մեջ։ Չնայած նրանք բավականին քիչ են եղել, բայց, այնուամենայնիվ, հայկական կողմը ավելի լավ է պատրաստված եղել այդ ռազմական գործողություններին, ավելի մոտիվացված է եղել։ Եթե Հայաստանը մի կողմ չքաշվեր և ինքը մասնակցեր ռազմական գործողություններին, ադրբեջանական կողմը չէինք ասի որ կպարտվեր, բայց կասենք, որ չէր հաղթի։ Եթե ուզում ենք հաղթել Ադրբեջանին, պետք է փոխվի հայկական իշխանությունը, առաջին հերթին։ Փոխվի այն իշխանությունը, որը ցանկություն ունի Արցախը ազատագրելու»,- ասել է մեր զրուցակիցը։

Արմեն Բադալյանի կարծիքով՝ իրավիճակը այնքան էլ ճգնաժամային չէ հիմա, հնարավոր է փոխել այն, ինչ այսօր ունենք։ Քաղաքագետը տարբերակներ է առաջարկում․

«Որ ասեմ իրավիճակը ճգնաժամային է, չէ, որ ասեմ գերեզմանի փոսը փորել ենք, այդպես չէ։ Պետք է փոփոխել բանակի ռազմական հրամանատարությանը։ Ռազմական տեխնիկայի որոաշակի ոլորտների թերությունը կարելի է վերացնել։ Ունենք մի դաշնակից՝ Իրանը, որը շահագրգիռ է, որպեսզի Արցախի հարցը մի քիչ այլ լուծում ստանա, չնայած հնչող հայտարարությունները կարևոր չեն։ Չպետք է խաբվել դրանց»,- եզրափակել է Բադալյանը։

Հիմա եթերում