Եթե իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտը ընդարձակվի, Հայաստանի համար լուրջ մարտահրավերներ կստեղծվեն. Հայկ Քոչարյան

09 Հոկտեմբերի 2023, 23:45

Քաղաքականություն

Եթե իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտը ընդարձակվի, մեզ համար շատ լուրջ մարտահրավերներ կստեղծվեն։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ԵՊՀ արևելագիտության վարիչ Հայկ Քոչարյանը։

«Եթե սցենարը գնա այլ ուղղությամբ, և հնարավոր չլինի զսպել իսրայելապաղեստինյան կոնֆլիկտը, այլ տարածաշրջանային ընդարձակում ստանա, մեզ համար շատ լուրջ մարտահրավերներ կստեղծվեն։ Դեպքերը զարգանում են ժամ առ ժամ։ Դեռ միտումն այն է, որ զսպվում է կոնֆլիկտը, լոկալիզացվում է պաղեստինաիսրայելական համատեքստում։ Եթե դա վերածվի տարածարջանային խնդրի, մեզ համար շատ լուրջ մարտահրավերներ կստեղծվեն։ Իրանը, որը տարածարջանում դիրքավորվում է որպես անվանգության համակարգի հեղինակներից մեկը, ներքաշվում է այդ իրավիճակի մեջ»,- ասել է Քոչարյանը։

Մեր զրուցակիցը բացատրել է, թե ինչու է հիմա ստեղծվել իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտը․

«Իսրայելի համար կա երկու լուրջ խնդիր։ Առաջինը այն է, որ Իսրայելը այլևս անվտանգ չէ։ Եվ երկրորդը՝ պետք է  պատասխան տալ զոհվածների թվերի համար, որը աննախադեպ է։ Դա էլ է ազդելու ներքաղաքական իրավիճակի վրա։  Ինչու հենց հիմա ստեղծվեց այս կոնֆլիկտը։ Պատճառը տենդեցներն են, որոնք կան Մերձավոր Արևելքում անվտանգային համակարգերի քանդումն ու նոր համակարգերի ձևավորումն է, և տեխնոլոգիաները, որոնք հնարավորություն են տալու փոքր զինված խմբերին, որոնք կարողանում են համակարգված գործողություններ իրականացնել, հաջողության հասնել»,- եզրափակել է Հայկ Քոչարյանը։