Եթե մենք լինեինք Ուկրաինայի տեղում, մեզ հետ այլ կերպ կվարվեին. Արթուր Մարտիրոսյան

14 Հոկտեմբերի 2025, 22:00

Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունները պատրաստ են ամեն ինչ սկուտեղի վրա մատուցել Ադրբեջանին և Թուրքիային։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «CMPartners» խորհրդատվական ընկերության ավագ խորհրդատու, բանակցությունների մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։

«Քանի դեռ Դոնալդ Թրամփը կառավարում է, դժվար թե Ադրբեջանը և Թուրքիան փորձեն ռազմական ձևով ինչ-որ խնդիր լուծել Հայաստանում, բայց նրանց դա պետք էլ չի։ Նրանք արդեն ստացել են այն, ինչ ցանկանում էին, մնացածն էլ պատրաստ են ստանալ այս իշխանություններից։ Նրանք պատրաստ են ամեն ինչ սկուտեղի վրա մատուցել Ադրբեջանին և Թուրքիային։ Դու շարունակելու ես զիջել, քանի որ թույլ կողմն ես»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփն առանց ճնշման չի տեսնում իր պատկերացրած խաղաղությունը։

«Պետք է ճնշում լինի, պետք է կողմերն անգամ հոգնեն պատերազմից, որ նա այդ պահին գա, ասի՝ ա՛յ, հիմա խաղաղություն է։ Ա՛յ, ուկրաինացիները և ռուսները դեռ չեն հոգնել պատերազմելուց, թող էլի պատերազմեն։ Ես իմ շահը բավարարո՞ւմ եմ։ Ո՛չ։ Ես զենքը վաճառում եմ եվրոպացիներին, եվրոպացիները տրամադրում են ուկրաինացիներին, ուկրաինացիները հարվածում են Ռուսաստանի նավթային և գազային օբյեկտների, դա էլ վատ չի մեզ համար, թող հարվածեն։ Կարևորը, մենք Ռուսաստանին դուրս մղեցինք Եվրոպայի գազի և էներգետիկ շուկայից»,- ընդգծել է Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։