Եթե մեր պահանջը մերժվի, ստիպված ենք լինելու թույլ չտալ այդ մարդկանց գործի գալ. Բագրատ Սրբազան
10 Հունիսի 2024, 16:10
Բագրատ Սրբազանը Բաղրամյան պողոտայում հայտարարեց հետագա անելիքների մասին.
«Եթե մեր պահանջը մերժվի, ստիպված ենք լինելու թույլ չտալ այդ մարդկանց գործի գալ: Նրանք իրավունք չունեն մեր վճարած հարկերի հաշվին աշխատել, ինչի՞ համար աշխատեն, ո՞ւմ համար»,- ասաց Սրբազան հայրը:
Նա անդրադարձավ նաև իշխանական պաշտոնյաների հայտարարություններին.
«Արհամարհեք նրանց հայտարարությունները: Իրենք գոյություն չունեն»- ասաց Բագրատ Սրբազանը: