Եթե ոմանց թվում է՝ Արցախը տանք, հանգիստ կապրենք, սխալվում են. Անուշ Մուրադյան
22 Օգոստոսի 2023, 23:00
Մենք այսօր Արցախ ենք կորցնում, մյուսը Հայաստանն է լինելու։ Եթե ոմանց թվում է՝ Արցախը տանք, հանգիստ կապրենք, սխալվում են։ Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ամերիկաբնակ Անուշ Մուրադյանը, որը մասկակցում է տեղի հայ համայնքի կազմակերպած ակցիաներին։
«Ուրախանում եմ, որ տեսնում եմ՝ համայն հայությունը հանուն Արցախի ոտքի է կանգնել։ Պիտի ամեն ինչ թողնել ու ոտքի կանգնել։
Արցախը եղել է հայկական, հիմա հայկական է ու մենք պիտի պահենք հայկական։ Դա բոլոր հայերիս ցանկությունն է, ու եթե ինչ-որ մեկը կլինի՝ կհամաձայնի, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, չեմ կարծում՝ ինքը հայ է»,- ասել է Անուշ Մուրադյանը։
Նրա խոսքով՝ Արցախը Հայաստանի դարպասն է, ու այն պետք պահել, ինչպես Հայաստանը․
«Հայը պետք է արթուն լինի, հայրենասիրությունը պիտի լինի մարդու մեջ։ Ինչո՞վ կարելի է արթնացնել։
Պետք է քաջ գիտակցել, որ մենք այսօր Արցախ ենք կորցնում, մյուսը Հայաստանն է լինելու։ Եթե ոմանց թվում է՝ Արցախը տանք, հանգիստ կապրենք, սխալվում են։ Արցախը մեր դարպասն է, այն պետք է պահել, ինչպես Հայաստանը»,- եզրափակել է Մուրադյանը։