Եթե Փաշինյանը հեռավար մասնակցեց ԵԱՏՄ նիստին, հարց կծագի՝ ինչու՞ նույնը չարեց ԱՊՀ-ի դեպքում. Ղուկասյան
25 Դեկտեմբերի 2024, 22:30
Հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը շեշտակիորեն նվազել է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ Արման Ղուկասյանը:
Նա անդրադարձել է նաև օրվա ամենաքննարկվող թեմային. այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Քովիդ թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել, այդ իսկ պատճառով չի կարողացել մեկնել Ռուսաստան՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին:
«Եթե նույնիսկ հիվանդ է, դա ոչինիչ չի նշանակում: Այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ մարդը կարողանա տեսակապի միջոցով անգամ մասնակցել որևէ միջոցառման: Ելնելով այս իշխանության քաղաքական կուրսից ու տրամաբանությունից՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը ցույց են տալիս, որ այս իշխանությունը իր արտաքին քաղաքական վեկտորը փոխում է:
Վերջես իմացանք, որ Պուտինի ու Փաշինյանի հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չէր նախատեսվում: Այսինքն՝ հայ ռուսական հարաբերություներում ամեն ինչ այնքան լավ է, որ ռուսական կողմը նույնիսկ չի ուզում ինչ-որ հարցեր քննարկել: Սա ցուցիչ է, որ հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը մեղմ ասած շեշտակիորեն նվազել է»,- նկատել է Արման Ղուկասյանը:
Նա նշել է, որ եթե նույնիկս Նիկոլ Փաշինյանը օնլայն մասնակցի ԵԱՏՄ նիստին, ապա հարց կառաջանա՝ ինչու՞ այդպես չվարվեց նաև ԱՊՀ նիստին:
«Այն քաղաքական խաղերը, որոնք Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը անգրագետ ձևով տանում են, Հայաստանի շահերից չի բխում: Այդ քաղաքականությունը միայն վատթարացնելու է մեր վիճակը:
Կարծում եմ, որ այնքան էլ կարևոր հարց չէ՝ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ նիստին, թե ոչ, որովհետև առհասարակ այս քաղաքական պրոցեսների շրջանակներում ու իրենց վարած քաղաքականության մեջ, օրինակ, տեսակամուրջի միջոցով կարող է մասնակցել, բայց եթե մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին տեսակամուրջի միջոցով, ապա հարց կառաջանա՝ ինչու նունկերպ չի մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին»,- ասել է Արման Ղուկասյանը: