Եթե պայմանագիրը հակասի ՀՀ Սահմանադրությանը, կարիք կլինի Սահմանադրությունը փոխել. Նիկոլ Փաշինյան

27 Սեպտեմբերի 2024, 09:23

Քաղաքականություն

Ադրբեջանը պնդում է, թե խաղաղության պայմանագրին խոչընդոտում է ՀՀ Սահմանադրությունը, որը իբրև թե տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ի ելույթի ժամանակ:

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո պետք է այն ուղարկենք ՍԴ։ Եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, թեպետ մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ, այնուամենայնիվ, այդ ժամանակ կկանգնենք իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար»,- ասել է Փաշինյանը:

Հիմա եթերում